ՀՀ-ում հաշվառվել է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց.Սուրեն Թովմասյան
«Մենք ունենք հետևյալ իրավիճակը, երբ համայնքի ղեկավարն իրավունք ունի ինքնակամ կառուցված շենք-շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի վրա կամ որոշ դեպքերում՝ պետական սեփականության հողերի վրա»,-գործադիրի այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ կառավարությունը օրենքով սահմանել է, որ ինքնակամ շինություն կառուցել չի կարելի, և քանդման որոշումները հստակ են:
Արձանագրելով որ շարունակում են լինել դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, բազմաբնակարան շենքերի վրա ապօրինի շինարարություն է արվում:
«Երբ այնտեղի սեփականատերերը բնակիչներն են, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, տանիքներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք հիմա փորձում ենք կարգավորումներ անել՝ համայնքի ղեկավարին տալով իրավասություն դրանք քանդելու և թույլ չտալու նման կառուցապատումներ»,-հայտարարեց Սանոսյանը:
Նախարարը զեկուցեց կառավարության 2007 թ.-ի որոշուման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ինքնակամ շինարարության կառուցման և ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը և դրանց քանդումը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանն ակտիվորեն իրականացնում է բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ:
Տեղեկացնելով, որ այսօր էլ կան օրինակներ, երբ բնակիչներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանինքներին՝ փոխքաղաքապետը հայտարարեց, որ համայնքների ղեկավարների՝ դրանք կանխելու կամ հետևանքները վերացնելու լիազորությունները սահմանափակ են:
Ըստ Ավինյանի՝ բազմաբնակարան շենքերի վրա ինքնակամ կառույցները ոչ միայն տգեղ են, այլև սեյսմիկ առումով վտանգներ են ներկայացնում:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ ՀՀ-ում հաշվառել են շուրջ 24 հազար ինքնակամ կառույց:
«Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև դեկտեմբերի 31-ը ինքնակամ կառույցները հաշվառելու Երևան քաղաքի վերջնաժամկետն է»,-հայտնեց Թովմասյանը և երևանցիներին տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում հնարավոր է դրանք օրինականացնելու հնարավորություն ունենան:
«Այս ժամկետը բաց թողնելուց հետո չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց հաշվառել և օրինականացնել Երևանում»,-հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը հերթական 3 մլրդ 246 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքներին
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան