Արցախցի երեխաների համար լիարժեք սննդի ապահովումն արդեն խնդիր է
«Առողջապահական խնդիրներն իրենց մաշկի վրա Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը զգում էր դեռ մինչև միջանցքի փակումը:
Կյանքի ճանապարհի փակումից հետո բազմազավակ ծնողները կանգնել են գրեթե անհաղթահարելի խնդիրների առաջ: Հումանիտար ճգնաժամ ասվածը՝ այս ընտանիքի համար ոչ թե հեռավոր մի երևույթ է, այլ իրողություն, որի դեմ պայքարում են արդեն 10 օր: Ավագների հոգսերն են ավելացել, փոքրիկների՝ երազանքները»: Հենց այս ընտանիքի մասին է պատմում Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութը։
«Կարտոֆիլի պակաս շատ ունենք, բալիկների հարմար ամեն ճաշատեսակի մեջ ընդգրվում է կարտոֆիլ, չունենք։ Որ խանութ գնում ենք, չկա։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի, պեսոկի, ալյուրի պակաս ունենք։
Կխնդրեի Կարմիր խաչի միջոցով մեր արցախցիներին օգնեին, որ արցախցի բալիկներն ունենան լիարժեք սնունդ»,- ասում է ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- Պա-պա, պա-պա. Արցախցի երկվորյակ փոքրիկներն ամեն օր ընդմիջման ժամին պատուհանի մոտ հայրիկին են սպասում
- Արցախում 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 13-ը երեխա Արցախից Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն. Շտաբ
- Ստեփանակերտի շուկայում արկղերը դատարկվել են, ծածկել, գնացել են տուն
- Արցախում 4 ամսեկան երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ԱՆ
- Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
- Գորիսում ժամանակավոր հաստատված արցախցի երեխաներից 40-ն առանց ծնողական խնամքի են
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
- Երևանում մնացած արցախցի երեխաներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հանդես կգան յուրահատուկ ակցիայով
- Պրոֆեսոր. Կարմիր խաչն այսօր պետք է գա ու ջեռուցումից, դեղորայքից զրկված երեխաներին օգնություն հասցնի
- Երևանից Արցախ վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան