Մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին. Փաշինյան
«Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը, նոյեմբերի տվյալներով մենք ունենք 701 451 աշխատատեղ»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ, ինչը 28 %-ի աճ է կազմում, իսկ համախառն աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 %-ով:
Նա կարևորեց նաև եկամտային հարկի ամսական ծավալների էական ավելացումը:
Հայտարարելով, որ 2021 նոյեմբերի նկատմամբ միջին աշխատավարձն ավելացել է 20.4 %-ով, իսկ գնաճը եղել է 8.5 %՝ Փաշինյանն ասաց. «Սա ամենակարևոր ազդակն է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին, իհարկե, նաև հույս ունեմ՝ այն քաղաքականության շնորհիվ, որ Կառավարությունը վարում է»:
Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ զեկուցեց չզեկուցվող հարցը՝ ասելով, որ եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո, և մայրը չի աշխատում, ապա ամսական կստանա 31 600 դրամ գործող 28 600 դրամի փոխարեն, իսկ եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ խնամքի նպաստ, եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի՝ կստանա 31 600 դրամը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ աշխատող և չաշխատող ծնողներն ամսական կստանան 69 100 դրամ, իսկ եթե աշխատանքի վերադառնալու որոշում կայացնեն, ապա կստանան 63 200 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում հաշվառվել է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց.Սուրեն Թովմասյան
- Պետությունը հերթական 3 մլրդ 246 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքներին
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան