Զինվորական ծառայությունից խուսափած և այլ երկրներում ապաստանած Սիրիայի քաղաքացիները կազատվեն ազատազրկումից
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիների վերաբերյալ համաներման որոշում է ստորագրել: Որոշման համաձայն այլ երկրներում ապաստանած Սիրիայի վերոնշյալ քաղաքացիները կազատվեն ազատազրկումից, եթե առաջիկա 3-4 ամիսներին վերադառնան երկիր ու ներկայանան զինվորական կոմիսարյատներ: Որոշումը տարածվում է մինչև 2022-ի սեպտեմբերի 21-ը զինծառայությունից խուսափած քաղաքացիների վրա:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Ասադի որոշումը լայն լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունը փախստականների վերադարձի հարցում: Այս որոշումը կարևոր քայլ է գնահատվել, որը կնպաստի Թուրքիայում ապաստանած ավելի քան 3 մլն սիրիացի փախստականների մի մասի վերադարձին:
Հատկանշական է, որ այս որոշումը ստորագրվել է վերջին շրջանում թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ թուրքական կողմի արվող պաշտոնական հայտարարությունների ֆոնին: