ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Դեկտեմբերի 22-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.10 դրամով և կազմել 394.07 դրամ։
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, եվրոյի փոխարժեքն էլ կազմել է 418.74 դրամ՝ արժևորվելով 0.54 դրամով։
Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.45 դրամ՝ նվազելով 0.13 դրամով։
1.89 դրամով էլ նվազել է բրիտանական ֆունտի փոխարժեք՝ կազմելով 476.04 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինն աճել է 52.08 դրամով և կազմել 23027.71 դրամ: Ինչ վերաբերում է արծաթին, ապա այն աճել է 4.78 դրամով և կազմել 294.19 դրամ: