Զինվորականները փշալարերով փակել են գետի ափը միգրանտների մուտքը ԱՄՆ կասեցնելու համար
ԱՄՆ-ի հարավային սահմանին միգրանտների ճգնաժամի շուրջ անորոշությունը շարունակում է աճել, քանի որ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը Ազգային գվարդիա է տեղակայում Ռիո Գրանդե գետի առանցքային հատվածի երկայնքով, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ազգային գվարդիայում կա ավելի քան 500 զինվորական՝ նահանգային ոստիկանության և սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանի առանցքային «Չիուահուիտա» հատվածում:
Զորքերը փշալարերով փակում են գետի ափը չթույլատրված հատվածներով միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ կասեցնելու համար:
Բայց քանի որ «Title 42» ծրագիրը դեռ ուժի մեջ է, որը թույլ է տալիս ներգաղթյալների մեծ մասի անհապաղ արտաքսումը, թույլատրված մուտքի կետերը նույնպես փակ են բոլորի համար:
Միևնույն ժամանակ, շահույթ չհետապնդող կազմակերպություններն ասում են, որ իրենց ապաստարաններում տեղ չունեն Էլ Պասոյի մերձակայքում արդեն երկիր մուտք գործած միգրանտներին տեղավորելու համար:
Փրկարար Ռուբի Ռիվերայի խոսքով՝ «պետք է հանեն գրախանութը, մաքրենք եկեղեցու միջանցքները, որպեսզի կարողանան ապաստան տրամադրել հատկապես ներկայիս եղանակային պայմաններում»։ «Մենք չենք ուզում, որ մարդիկ փողոցում լինեն: Բայց պահանջարկը գերազանցել է մեր հնարավորությունները: Մենք պահեստ բացեցինք փողոցի մյուս կողմում, որտեղ տեղափոխում ենք բազմաթիվ ընտանիքների, և մենք փորձում ենք նրանց տալ լավագույնը մեր ունեցածի չափով»,- ասել է նա։
Ըստ աղբյուրի՝ համայնքը շարունակում է օգնել նվիրատվություններով, իսկ միգրանտները շարունակում են ապաստան փնտրել տարածաշրջանում գիշերային ցուրտ ջերմաստիճանին:
Շատերն ասում են, որ դեմ չեն գերբնակեցմանը, քանի դեռ տանիք ունեն իրենց գլխավերևում։
Վենեսուելացի միգրանտ Հումբերտո Բալբոան ասում է. «Այո, այստեղ շատ նեղ է, դժվար է, բայց նաև լավ է: Պետք է աշխատենք: Ես այնպիսի մարդ եմ, ով կցանկանար աշխատել, որպեսզի իմ ընտանիքն առաջ գնա»:
Նահանգապետ Էբոթն հայտարարել է, որ կուժեղացնի սահմանային հսկողությունը, քանի դեռ «Title 42»-ի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին