Բլինկենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում խոսել է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի միասնության կարևորության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում և մտահոգություն հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:
«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին ՄԱԿ-ի միջնորդությամբ սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը շարունակելու ուղղությամբ իր կառավարության գործադրեծ ջանքերի համար: Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը շեշտել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը՝ ռուսական չհրահրված ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանության գործում: Պետքարտուղար Բլինկենը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,-ասվում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ օրենսդիրները մինչև շաբաթվա վերջ Ուկրաինային օգնելու 45 միլիարդ դոլարի նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն 13,37 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային տնտեսական աջակցության համար
- ՆԱՏՕ-ն գաղտնազերծել է դաշինքի ուժերի մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը.Boulevard Voltaire
- ՆԱՍԱ-ն հրապարակել է առանց էլեկտրականության մնացած Ուկրաինայի տիեզերական լուսանկարը
- ԱՄՆ-ի 2023թ-ի պաշտպանական բյուջեով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել 800 մլն դոլարի օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան