Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում պետական, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի հոգեհանգիստի արարողությունը, որին ներկա են քաղաքական գործիչներ, կուսակից ընկերներ, հարզատներ։
«Գալուստ Սահակյանի հետ կապված հիշողությունները բազմաթիվ են։ Դեռևս 1993-94 թթ․-ից մենք ծանող էին։ Մի ողջ կյանք միասին ենք անցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանը և հավելեց․
«Գալիս է մի ժամանակ, երբ երկրային կյանքից հեռացողների հետ կամա,թե ակամա վերհիշում ենք մեր պետության անցած ճանապարհը։ Ի վերջո, մարդիկ, որոնք 90-ականներից են եղել , պետության հետ ապրել են բոլոր օրերը՝ և՛ հրաշալի հաղթանակների, և՛ ձախողումների,և ՛ դժբախտ օրերի, այնպես, ինչպես ցանկացած պետության կյանքում լինում է։ Այս առումով կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանն ապրել է լիարժեք կյանք ՝ ողջ ընթացքի մասնակիցն ու դերակատարը լինելով։ Ոչ ոք չի կարող ասել,թե որքան է իր կյանքը երկրի վրա , պետք է այդ կյանքն ապրել իրարժեք, զգալ պատասխանատվություն,եթե կարևոր պաշտոններ ես զբաղեցնում և ծառայել պետությանը։ Կարծում եմ՝ Գալուստ Սահակյանը գիտեր իր առաքելությունը և լիարժեքորեն ծառայել է իր պետությանը»։
«Պարոն Սահակյանը եզակի համադրություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում և մարդում, ում մեջ միավորվում էին ազնիվ, մարդկային հատկանիշները, միևնույն ժամանակ պետականամետ մտածողությունն ու հայրենասիրությունը։ Գալուստ Գրիգորիչն իրական հանրապետական էր։ Վստահ եմ, որ պարոն Սահակյանին այս մեկ ընդգրկուն բառով նկարագրությունը դուր կգար։ Ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ Գալուստ Գրիգորիչը։ Այդ խորհուրդներն ինձ պետք են գալու և ուղեղումս միշտ հնչելու են Գալուստ Գրիգորիչի հանգիստ ու խաղաղ ձայնով։ Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի։ Ես շատ կուզեի, որ ինքն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը։ Նա հատուկություն ուներ միշտ լավը տեսնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերիի 24-ին՝ ժամը 11:30-13:00, նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի Սպանդարյան գերեզմանատանը։
Հարակից հրապարակումներ`
- Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
- Գալուստ Սահակյանն անգամ ծանր հիվանդության պահին ապրեց Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ. Սերժ Սարգսյան
- Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում