Դպրոցի ճաշարանը չի համապատասխանել սահմանված նորմերին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը:
Տեսչական մարմնից հայտնում են՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ վիճակում՝ կա մասնիկների թափվելու հնարավորություն, պատուհաններին բացակայում են միջատապաշտպան ցանցերը:
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: