ԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայում կարող են ազատության մեջ հայտնվել թուրքական ռազմագործողության հետևանքով
ԱՄՆ-ն նորից նախազգուշացրել է Թուրքիային կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հնարավոր ցամաքային ռազմական գործողության առնչությամբ:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը հայտնել է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունն անվտանգության խնդիր կստեղծի այն բանտերում, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցի զինյալները: Նշվում է, որ այդ բանտախցերը վերահսկվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Եվ այդ տեսանկյունից վտանգ կա, որ ահաբեկիչները կարող են հայտնվել ազատության մեջ։ Սիրիայի հյուսիսում կա 28 նման բանտ, որտեղ պահվում է մոտ 55 հզ մարդ, որոնց թվում են նաև ԻՊ-ի ահաբեկիչները:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով: