Լավրով. Երևանը դիվանագիտական ուղիները չօգտագործեց Մոսկվայի հանդիպումից հրաժարվելու համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր միջադեպերի վտանգի մասին, եթե կողմերը հրաժարվեն կապ հաստատել։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում:
«Այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած կոնֆլիկտում, և որոնք, իհարկե, պետք է անհապաղ դիտարկել և փորձել լուծել դրանք, դրանք կշարունակվեն երկար, նույնիսկ շատ երկար, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի նախապես համաձայնեցված բանակցային հանդիպումներին։ Այն երբեք ոչ մեկին օգուտ չի բերել:
Եվ նույնիսկ, եթե կուզեք, Դիրքորոշումը համաշխարհային հանրությանը փոխանցելու տեսանկյունից էլ մեր հայ գործընկերը կորցրել է»,-ասել է Լավրովը և հավելե.
«Եթե մեր հայ գործընկեր, արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանը հաստատեր իր մասնակցությունը, կատարեր պայմանավորվածությունները, նա նույնպես կունենար հնարավորությունը։ Եվ այդ ժամանակ համաշխարհային հանրությունը կարող էր անել իր եզրակացությունները։
Բայց այն մեթոդը, որով մենք բոլորս այսօր տեղեկացվեցինք այս միջոցառմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, իհարկե, հարցեր է առաջացնում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ասել է, որ Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել Մոսկվայում կայանալիք հանդիպումից հրաժարվելու համար։
«Մենք, ինչպես և դուք, այս մերժման մասին տեղեկացանք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավվում են նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,-ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին