Լավրով. Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու հետ
Ռուսաստանը կապ չունի և չի էլ ունենա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետություն գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։
«Պարոն Վարդանյանը որևէ հարաբերություն չունի ՌԴ հետ, և ռուսական իշխանությունները որևէ հարաբերություն չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով, օրերս եղավ նախագահի հրամանագիր, նա այլև ՌԴ քաղաքացի չէ»,-ասել է Լավրովը։
Ասուլիսի մասնակից Ջյեհուն Բայրամովը մինչ այդ հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը։
«Նրա (Վարդանյանի - խմբ.) գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ։ Մենք կարծում ենք, որ սրան պետք է վերջ տալ։ Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին սրանից տուժում է տեղի բնակչությունը։ Դա խանգարում է տեղի բնակչության վերաինտեգրման գործընթացին»,- ասել է Բայրամովը։ Վարդանյանին տարածաշրջանին «օտար տարր» է անվանել։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Երևանը դիվանագիտական ուղիները չօգտագործեց Մոսկվայի հանդիպումից հրաժարվելու համար
- Լավրովը նշել է 3+3 ֆորմատով հնարավոր հանդիպման մասին
- Լավրովը ցավ է հայտնել Հայաստանի ԱԳՆ որոշման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան