Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով 8 մարդ է մահացել
Ճապոնիայում ձյան տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, տուժածների թիվը՝ 45-ի, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի և 23 վիրավորի մասին։
Այս շաբաթվա սկզբին առատ ձյուն է տեղացել Ճապոնիայի հյուսիսում և արևմուտքում: Նկատվել են էլեկտրականության, բջջային կապի խափանումներ, երկաթուղային հաղորդակցության ուշացումներ։ Ձյան տեղումների հետևանքով ճանապարհներին 20-30 կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել, որոնց վերացման համար պահանջվել է գրեթե երեք օր։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 23-ից հյուսիսային և արևմտյան շրջաններում առատ տեղւմներ են սպասւմ։ 24 ժամվա ընթացքում առանձին հատվածներում կարող է տեղալ 30-ից 90 սանտիմետր ձյուն։
Այն շրջաններում, որտեղ առատ ձյուն է տեղացել, մարդկանց կոչ են անում առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից և նախապես ապահովել իրենց ջրով և պարենով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա