Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ․ Նիկոլա Ազնավուր
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգումը սպասված բարեփոխումներից է և ուղղված է բուժում ստացող անձանց համար բարվոք պայմանների ստեղծմանը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նածարարությունից։
Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությունը:
Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:
«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»- նշել է Նիկոլա Ազնավուրը: