ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին
Ռուսական կողմը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել իր ներքին գործերին՝ «քաղաքացիական հասարակության» հետ աշխատելու անվան տակ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Ամենակարևորը, սկսելով աշխատել Մոսկվայում, Թրեյսին պետք է հաշվի առնի իր նախորդներից մեկի սխալները, որը հազիվ էր տեղ հասել երբ վատ սկսեց»,-ասել է Դարչիևը ր հավելել. ««Քաղաքացիական հասարակության» հետ աշխատելու քողի տակ մեր ներքին գործերին միջամտությունը՝ ակնթարթորեն վերջինիս դարձրոց վտարակ։ Մենք նոր դեսպանին խորհուրդ չէինք տա գնալ նման սխալ ճանապարհով»։
Դարչիևի խոսքով՝ Ռուսաստանում դեսպան նշանակված Լին Թրեյսին «շատ բան է ասել», հետևաբար՝ «նա գործնականում մանևրելու ազատություն չունի՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Կապիտոլիումում առկա ատելությունը»։
«Օրենսդիրների հետ խոսել այլ կերպ, քան «ինչ կհրամայեքը, օբյեկտիվորեն անհնար է»,-շեշտել է դիվանագետը։
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Նոյեմբերի վերջին Թրեյսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց, որ համաձայն է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կուրսի հետ և պաշտպանում է հակառուսական սահմանափակումների հետագա խստացումը։ Նա նշել է, որ առաջնահերթություն է համարելու Ռուսաստանի Դաշնությունում կալանքի տակ գտնվող ամերիկացիների ազատ արձակումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին