Սոս Հակոբյան. Ինչքան Նիկոլ Փաշինյանը երկար լինի ՀՀ ղեկավար, այնքան Հայաստանի անկախ լինելու հեռանկարը մթագնելու է
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը գրում է.
«Ինչքան Նիկոլ Փաշինյանը երկար լինի ՀՀ ղեկավար, այնքան Հայաստանի անկախ լինելու հեռանկարը մթագնելու է
Կա մի կեղծ պատկերացում, որ Ն.Փ.-ն և ՔՊ-ն ռուսներին չորելով, բոլորին խաբել-գցելով, երկիրը մաս-մաս հանձնելով և մաշելով լուծում են մի կարևորագույն խնդիր. նրանք փորձում են այս դաժան աշխարհում պահպանել Հայաստան պետության անկախությունը և ինքնիշխանությունը։
Ինչու՞ է այս պնդումը բացարձակապես հիմնազուրկ.
անկախություն ունենալը ոչ թե պահի տակ կայացվող որոշում է, այլ՝ նվազագույն կարողություններ սեփական տարածքում իշխանություն ունենալու, կարգ ու կանոն հաստատելու և այն պաշտպանելու օտարների հավակնություններից։ Նորից եմ ասում՝ անկախությունը սերում է քո հնարավորություններից և կարողություններից, այլ ոչ թե հայտարարություններից և ցանկություններից։
Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը իր կարողությունները և ստրատեգիական հնարավորությունները այն եռանդով ու արագությամբ է մաշում, որ մի քանի տարի անց մենք ոչ թե կանգնած ենք լինելու անկախությունը պահպանել-չպահպանելու ընտրության առաջ, այլ՝ ընտրության թե, որ երկրի՝ Թուրքիայի, Ռուսաստանի, թե օրինակ՝ Իրանի կազմում մնալ որպես հայկական մշակույթային միավոր։ Խնդիրն այն է, որ մենք կարող ենք կանգնել նման հարցի առաջ, քանի որ կունենանք 0 հնարավորություն այլ սցենարի և 0 ժամանակ այդ հնարավորությունների վերգտնման համար։
Հետևաբար, ինչքան շուտ Ն.Փ.-ն և իր թիմը հեռացվի իշխանությունից, այնքան շատ ժամանակ կունենանք վերակազմակերպվելու, մեր ուժերը կենտրոնացնելու և անկախության համար աշխատանք տանելու համար։
Պետք է կարողանանք արժանի լինել անկախությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Դեկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ԱԱԾ մեկուսարանում
- Ստեփան Դանիելյան. Այս իրավիճակում միակ լուծումը Հայաստանի կառավարության հրաժարականն է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան