ՖԻՖԱ-ն 440 մլն դոլար կհատկացնի ԱԱ-2022-ին մասնակցած երկրների ազգային հավաքականներին
Հայտնի է դարձել Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցած ազգային հավաքականների մրցանակային գումարը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
NBC Sports-ը հայտնում է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դրա համար հատկացրել է 440 մլն դոլար, ինչը 40 մլն դոլարով ավելի է, քան Ռուսաստանում չորս տարի առաջ տեղի ունեցած մրցաշարում հատկացվածը։
Մրցաշարի հաղթող Արգենտինայի հավաքականը կստանա 42 միլիոն, երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան՝ 30 միլիոն, երրորդ տեղի համար Խորվաթիան կստանա 27 միլիոն, Մարոկկոն՝ չորրորդ տեղում՝ 25 միլիոն։
1/4 եզրափակիչ փուլում մրցաշարը լքած թիմերը վաստակել են 17-ական միլիոն (Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ), 1/8 եզրափակիչից դուրս մնացած թիմերը՝ 13-ական միլիոն (Սենեգալ, ԱՄՆ, Լեհաստան, Ավստրալիա. , Ճապոնիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա)):
Խմբային փուլը չհաղթահարած թիմերը ՝ Էկվադորը, Քաթարը, Իրանը, Ուելսը, Մեքսիկան, Դանիան, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Կանադան, Գերմանիան, Սերբիան, Բելգիան, Կոստա Ռիկան, Ուրուգվայը, Կամերունը, Գանան կստանան 9-ական միլիոն դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը
- Մեսսին մեկ այլ ցուցանիշով էլ դարձել է լավագույնը ԱԱ-2022-ում
- Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ելույթները շարունակելու մտադրության մասին
- Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն
- ԱԱ-2022 եզրափակիչ. Ֆրանսիա-Արգենտինա՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին