Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է արգենտինացի դարպասապահ Մարտինեսի պահվածքը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահը Նոել Լե Գրեն դիմել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին՝ կապված 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից հետո դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի պահվածքի հետ։
Արգենտինայի հավաքականի դարպասապահը եզրափակիչ հանդիպման ավարտից անմիջապես հետո «լռության րոպե» է հայտարարել Ֆրանսիայի հավաքականից Կիլիան Մբապեի «հիշատակին», իսկ ավելի ուշ աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է նրան պատկերող տիկնիկով։
«Արգենտինայի ֆեդերացիայի իմ գործընկերոջը գրեցի, որ սպորտային մրցույթի համատեքստում այդ ավելորդություններն աննորմալ եմ համարում, և դժվարանում եմ դրանք հասկանալ։ Սա շատ հեռուն է գնում: Մբապեի պահվածքն օրինակելի էր»,- ասել է ֆեդերացիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան