Ադրբեջանցի «բնապահպանների» նոր դեմքը
Արցախցի Ալեն Ղուլյանը շարունակում է ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ «բնապահպանների» մասնակցությամբ տեսնայութներն ու լուսանկարները՝ բացահայտելով, թե ովքեր են նրանք իրականում։
Այսօր նա գրում է.
«Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան..
Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ» հասարակական միություն անդամների հետ։
Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։
Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)` ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..
Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։
Հիշեցնենք, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ում ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։
Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ դեպքերում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Ֆոնդի ֆինանսավորմամբ։
Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի երեխաների համար լիարժեք սննդի ապահովումն արդեն խնդիր է
- Թաթոյան. ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան