Ջո Բայդենի խորհրդականը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբեր 22-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։
«Հեռախոսազրույցների ընթացքում նրանք ամփոփել են Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող խաղաղության բանակցություններում տեղ գտած առաջընթացը։
Բոլորը հաստատեցին իրենց հանձնառությունը բանակցային գործընթացին, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է։ Պ-ն Սալիվանը երկու կողմին էլ հորդորեց դիտարկել քայլեր, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Պ-ն Սալիվանը փաստեց, որ այս պահին շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով և կոչ արեց լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Հաղթահարելու ենք դժվարությունները
- Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ
- Եվրոպական դատարան․ Վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը
- Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Զաս. Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակից դուրս է
- Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան