Իսպանիայի Կոնգրես. Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝
«Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։
Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը.
- Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
- Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
- Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:
- Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»։
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի կոնգրեսի ներկայացուցիչներին այս բարդ իրավիճակում Արցախի ժողովրդի կողքին կանգնելու համար. «Երախտապարտ եմ նաև բոլոր այն մարդկանց, որոնք շարունակում են աշխատել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ:
Անկախ նրանից, որ մենք դեռևս չունենք շոշափելի արդյունքներ, պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել, որոնք կստիպեն Ադրբեջանին դադարեցնել Արցախի շրջափակումը: 120,000 մարդ կանգնած է հումանիտար աղետի առաջ, ուստի յուրաքանչյուր քայլ, որը կնպաստի այս վտանգի չեզոքացմանը, կարևոր է և անհրաժեշտ»:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական դատարան․ Վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը
- Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք և այնտեղ սելֆիներ անում, կամ ժապավեն կտրում. Էռնեստ Ավանեսովը՝ իշխանություններին
- Զաս. Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակից դուրս է
- ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
- Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
- Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան