Աղվան Վարդանյանն ԱԺ ամբիոնից երկու լավ նորություն հայտնեց
«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ. Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձված է, երկրորդ ճանապարհ չկա, ծայրահեղ սահմանային իրավիճակ է»,- ԱԺ արտահերթ նիստում մի քանի նախագծերի քննարկումից հետո ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա հիշեցրերց, որ Արցախը շրջափակված է եղել բոլոր կողմերից 1990-92-թվականներին էլ, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր։
«Բայց կա մի աննշան տարբերություն. այն ժամանակ և Արցախում, և Հայաստանում իշխանություն կար, երկուսի նպատակը մեկն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբրև անկախ պետականության հիմք։
Հիմա Հայաստանում ՔՊ իշխանություն է՝ առանց պետական մտածողության, առանց Արցախի։ Իշխանություն՝ իշխանության համար։ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը, նաև խառն են։ Բնականաբար, չկա համախմբում, չկա քաղաքական պետական կամք ճգնաժամը հանգուցալուծելու։ Միակ քաղաքականությունը՝ խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն։ Մուրացկանություն։ Մուրացկանին չեն հարգում, խղճում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Այնուհետև հայտնեց, որ երկու լավ նորություն ունի. «Առաջին՝ ինչպես 90-ականներին ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու, երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին