Ամերիկացի բժիշկները խնդրում են դադարեցնել «Theraflu» և «Tylenol»-ի վաճառքը
Ամերիկացի բժիշկներն ու դեղագործները դիմել են Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը (FDA), որպեսզի դադարեցնեն «Տերաֆլյու» (Theraflu) և մրսածության դեմ մի շարք այլ դեղամիջոցների վաճառքը՝ անարդյունավետության պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
Հրատարակության համաձայն՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Theraflu»-ն, «Benadryl»-ը, «Guaifenesin»-ը և «Tylenol»-ը, արդյունավետ չեն։
Միաժամանակ նշվում է, որ դրանց բաղադրության մեջ մտնող ֆենիլէֆրինը չի վնասում մարդու առողջությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին