Ահազանգ ոստիկանությանը․ Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են, գումարը տարել
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գրությունը, որ նոյեմբերի 5-ին Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆինիեն «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է Եկատերինբուրգ մեկնող «Ռեդ Վինգս» ավիաընկերության 1130 չվերթը սպասարկող գրասեղանի մոտ:
ստ նույն աղբյուրի, դեսպանությունը պարզաբանում է, որ Կոֆինիեի մոտ եղել է պայուսակ՝ համակարգչով և ձեռքի ուղեբեռ համարվող ճամպրուկ, իսկ երկրորդ ուղեբեռում եղել է կանխիկ գումար: ՌԴ ժամանելուն պես նա նկատել է, որ ճամպրուկի փականը կոտրված է, իսկ գումարը բացակայում է։
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները