Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ խաղաղության վերաբերյալ Երևանի առաջարկներին. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ Երևանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկներին։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ ես հնարավորություն ունեցա նայելու առաջարկները, բայց, անկեղծ ասած, աշխատանքային օրվա միայն մի հատվածն ունեի դրա համար, և, իհարկե, հնարավորություն չունեի մանրամասն ուսումնասիրել փաստաթուղթը, քննարկել այն գործընկերների հետ։ Ընդհանուր պատկերացում կա, թե ինչ առաջարկ են մեզ փոխանցել: Հետևաբար, թերևս սխալ է միավանկ պատասխան տալ, թե այն մեզ բավարարո՞ւմ է, թե՞ չի բավարարում»,-ուրբաթ օրը ասել է Բայրամովը Սերգեյ Լավրով հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու հետ
- Լավրով. Երևանը դիվանագիտական ուղիները չօգտագործեց Մոսկվայի հանդիպումից հրաժարվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան