Բաքվի դեղատներում դեղեր չեն մնացել
Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում դեղորայքի պակասի հարցն այդպես էլ լուծում չի ստանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր գրել են, որ հիվանդները ստիպված են տասնյակ դեղատներ շրջել՝ գտնելու բժշկի նշանակած դեղամիջոցը։
Դարակներից անհետանում են ջերմիջեցնող օշարակները, ցավազրկողներն ու աչքի կաթիլները։ Դժվար է գտնել նույնիսկ այնպիսի հայտնի դեղամիջոցներ, ինչպիսիք են Պարացետամոլը, Պանադոլը, Նուրոֆենը, Իբուպրոֆենը և Ասպիրին Կարդիոն: Մասնավորապես, դեֆիցիտը ազդել է երեխաների համար նախատեսված դեղերի վրա։
Հիվանդանոցներում ադրենալինի բացակայության պատճառով վիրահատությունների հետ կապված դժվարություններ են առաջանում։ Դեղամիջոցների պակասի հետևանքով դրանք մի քանի անգամ թանկացել են։
Նկարը՝ ադրբեջանական կայքից։