«Ժողովուրդ». Խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:
Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարևանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձևով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել:
Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա