«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի մի քանի ստերը, որոնք վերաբերում են հենց Արցախին և այդ հարցի կարգավորմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը, 2022 թվականին նոր շարք սկսելով, ներկայացրել է 160 սուտ և մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի տարեվերջյան համարն է, և քանի որ Լաչինի միջանցքն արդեն 10 օր է՝ շրջափակման մեջ է, որոշեցինք առանձնացնել մի քանի ստեր, որոնք վերաբերում են հենց Արցախին և այդ հարցի կարգավորմանը:
«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- հունիսի 15-ին ասել էր Փաշինյանը։
Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:
Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007թ.-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Մեկ անգամ էլ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, այն ուժերը, որոնք 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա