Լավրովը ցավ է հայտնել Հայաստանի ԱԳՆ որոշման համար
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը ցավ է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի՝ Մոսկվայում Ադրբեջանի հետ եռակողմ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Լավրորվը նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդը Ռուսաստանի տարածքում անցկացնելու վերաբերյալ։
«Մենք պատրաստվել ենք այս միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ բացատրելով դա գետնի վրա ստեղծված իրավիճակով։ Ցավում եմ, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,-ասել է Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում։
Լավրովի խոսքով, ինչ խնդիրներ էլ ծագեն, ինքը համոզված է, որ առավել անհրաժեշտ են կանոնավոր հանդիպումներ, բանակցություններ, վստահության ամրապնդում, և բոլոր հարցերի լուծման համար հող ստեղծել։
Իր հերթին Բայրամովը նշել է, որ իր այցը Մոսկվա լավ հնարավորություն կլինի քննարկելու ադրբեջանա-ռուսական հարաբերությունները, ամփոփելու 2022 թվականի արդյունքները և նախանշելու հաջորդ տարվա սկզբի ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը