ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել չորս քրեական գործ հարուցել Թրամփի դեմ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեն 800 էջանոց զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի 1,5 տարվա հետաքննության արդյունքների վերաբերյալ:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, զեկույցի հիմնական արդյունքը Արդարադատության նախարարությանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ չորս քրեական մեղադրանք ներկայացնելու առաջարկությունն էր։ Մասնավորապես՝ խռովություն հրահրելու կամ աջակցելու համար, 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ թրամփիստների ամբոխը ներխուժեց Կոնգրեսի շենք՝ փորձելով խափանել Ջո Բայդենի նախագահական ընտրություններում հաղթանակի հաստատումը։
«Մենք շատ ավելին գիտենք նախագահի ծրագրերի և գործողությունների մասին, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքները փոխելուն, քան գիտեին Կոնգրեսի գրեթե բոլոր անդամները, երբ նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկեցին 2021 թվականի հունվարի 13-ին»,- ասվում է զեկույցում։
Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի ենթարկեց Թրամփին Կապիտոլիումի գրոհի հետ կապված, սակայն նախաձեռնությունն այնուհետև բավարար աջակցություն չստացավ Սենատում և, հետևաբար, շոշափելի հետևանքներ չունեցավ նախկին նախագահի համար, որը կրկին պատրաստվում է պայքարել Սպիտակ տան համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները