«Հրապարակ». Ինչպե՞ս է Հայաստանում բնակվող Սամվել Ավետիսյանը հասել «փակ» Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանցիների կողմից Արցախը շրջափակելու տասներորդ օրը՝ նախօրեին, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր կաբինետի առաջին անդամին նշանակեց` առողջապահության նախարարի պաշտոնում Արցախի նախագահին ներկայացնելով ոլորտի հնաբնակներից մեկին` Երևանի բժշկական համալսարանի դասախոս Սամվել Ավետիսյանին, և նույն օրն էլ նրան ներկայացրեց նախարարության աշխատակազմին։
Մենք հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է Հայաստանում բնակվող Ավետիսյանը հասել «փակ» Արցախ: Պետնախարարի աշխատակազմի ղեկավար Սամվել Բալայանը մեզ փոխանցեց. «Պարոն Ավետիսյանը դեկտեմբերի 8-ից Արցախում է, զբաղված էր ոլորտի ուսումնասիրությամբ, ուստի տեղափոխվելու կարիք չկար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա