«Հրապարակ». «Սասնա ծռերը» պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել և արդեն «բրոնյա» են արել միաժամանակ ե՛ւ Ազատության հրապարակը, ե՛ւ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։ Իրազեկման դիմումը ներկայացրել է կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։
Դիմումում նշել են, որ հավաք-հանրային քննարկում են իրականացնելու, ինչպես նաև երթ՝ ավանդական երթուղով. Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով։
Իրազեկել են նաև, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մերժել է։ Երեկ ԱԺԲ-ն՝ զինվորական համազգեստներով, ակցիա էր անում նաև ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, կոչ էին անում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Հայաստանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա