Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ռեկորդային գումար ծախսել հաջորդ ամառ ֆրանսիացի Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։
La Gazzetta dello Sport-ի տեղեկատվության համաձայն, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Մբապեին առաջարկել պայմանագիր, որով նա 4 մրցաշրջանի ընթացքում կվաստակի 630 միլիոն եվրո, կստանա ևս 150 միլիոն՝ որպես ստորագրման բոնուս։ Հաշվի առնելով հարձակվողին ՊՍԺ-ից գնելու ծախսերը՝ ընդհանուր ծախսերը կկազմեն մինչև 1 միլիարդ եվրո։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն ասել է Մբապեի շրջապատին, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի նրա տեղափոխությունը:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ավարտված աշխարհի առաջնությունում ֆրանսիացի հարձակվողը եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է արգենտինացի դարպասապահ Մարտինեսի պահվածքը
- Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը
- Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն
- Մբապեն մերժել է «Ռեալի» առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան