Ռուբեն Վարդանյան. Հաղթահարելու ենք դժվարությունները
«Մենք սիրում ենք խոսել տգեղ արարքների մասին, բայց շատ կարևոր է նշել, որ աշխարհի տարբեր մասերում շատ մարդիկ ուզում են ի սրտե ամեն բան անել և անում են՝ Արցախի հարցի վերաբերյալ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդն արդեն 264 ժամ բլոկադայի մեջ է, շատ բարդ իրավիճակ է, ամեն մի ժամը խորացնում է մարդկանց անհանգստությունը, մտահոգությունը, ագրեսիան, դեպրեսիան ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։
Վարդանյանն ասաց, երկուշաբթի օրվանից ուղիղ միացումներ կանի ոչ թե ամեն օր, այլ լուրջ հայտարարություն անելու համար, ավելի ակտիվ կաշխատեն տեղեկատվական ու օպերաըիվ շտաբները։
«Ես տեսնում եմ, որ բոլորը ցանկանում են հարց լուծել, երբեմն դա խանգարում է։ Այս իրավիճակում ես խնդրում եմ մարդկանց հարգել պետությունը, հասարակությունը, օրենքը»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Արցախը հաղթահարելու է այս դժվարությունները։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը
- Ռուբեն Վարդանյան. Պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել
- Ռուբեն Վարդանյան. Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն է զանգել, ասում է՝ ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում
- Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա
- Ռուբեն Վարդանյան. Բոլորի արձագանքը մեկն է՝ Արցախի ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի
- Ռուբեն Վարդանյան. Կարևոր է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինել
- Ռուբեն Վարդանյան. Այո, վիճակը շատ անկայուն է