Ստեփան Դանիելյան. Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը:
Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց:
Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է:
Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել:
Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Այս իրավիճակում միակ լուծումը Հայաստանի կառավարության հրաժարականն է
- Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Ու հետաքրքիր է, թե որ խելապակասն է գնալու նման թափանցիկ կառույցում շպիոն աշխատելու
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում կան լրատվամիջոցներ, փորձագետներ, որոնք կեղծ հույսեր ու վախեր են ներշնչում
- Ստեփան Դանիելյան. Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել
- Արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան