ԱՆԻՖ-ը ձերբազատվեց ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից. Ինչ դերակատարում են ունեցել «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Այն փաստը, որ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը ԱԻՆՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին՝ փաստում է ԱՆԻՖ-ում առկա դժգոհությունը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն հասունացել էր մեր հարցումներից հետո։
Ի դեպ, որոշումը ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում և սահմանում էր, որ Կոմիտեն իր գործողություններն այդ մասով պետք է համաձայնեցնի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քանզի նախագծով ուղղակի ամրագրվում է՝ կոմիտեի կողմից Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս կայացվելիք որոշումները նախապես պետք է տեղեկացնեն Մհեր Գրիգորյանի գրասենյակին, ինչը նշանակում է, որ համակարգումը փոխանցված է փախվարչապետ Գրիգորյանին։
Փաստենք նաև, որ զուգահեռաբար պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ն է իր հանրային կապերի գրասենյակի միջոցով շտապեց հաղորդագրություն տարածել, որ ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ որ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՆԻՖ-ում ԶՄՊԿ-ի կառավարման հետ կարպված հարցերն առավել սրվել են «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ մեր հրապարակումից հետո։
Հիշեցնենք՝ փորձել էինք ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ ՀԵԼԻՈՈՒԻց ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ՝ կապված ԶՄՊԿ-ի գործարքի հետ, ինչը պարզվեց դա այդքան էլ հեշտ բան չէր։ Մասնավորապես՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, ԱՆԻՖ-ը գաղտնի է պահում Տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամների կոնտակտային տվյալները. աշխատանքային հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները հրապարակված չեն կայքում ու ԱՆԻՖ-ից պնդել էին, որ հարցումներն ուղարկվեն իրենց միջոցով։ Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝ Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել:
Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլրդ դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:
Հարցերը, որոնք, ըստ էության, հանրության հետաքրքրությունների տիրույթում են, տևական ժամանակ անպատասխան մնալուց հետո կարելի է ասել առկախվել են, քանի որ խմբագրությունն ԱՆԻՖ-ից ստացավ անստորագիր նամակ, թե «ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
- Վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ին ու ՀԿ-ին պետք է տրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
- ԱՆԻՖ-ը տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը
- «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. «Փաստինֆո»
- «Փաստինֆո». ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար
- «Ազատություն». Կառավարությունը չի հստակեցնում՝ ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր
- ԶՊՄԿ բաժնեմասերի գործարքը քննող հանձնաժողով իշխանությունը չի ստեղծի, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի». Խամոյան
- ԶՊՄԿ-ի նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից վճարվել է 15 մլրդ դրամ հարկային պարտավորություն
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենի չտրամադրումն անհիմն ու ոչ իրավաչափ է. Գյուրջյան
- ԶԼՄ-ն ու ՀԿ-ն դատարանի միջոցով կառավարությունից պահանջում են հրապարակել ԶՊՄԿ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
- Կառավարությունը ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
- Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
- Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
- Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել
- «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերի միջև վեճը՝ բաժնետոմսերը տնօրինելու վերաբերյալ, դատարանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան