Արցախի բլոկադայի պայմաններում Լուկաշենկոն հայտարարել է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դերի մեծացման մասին
Ադրբեջանը գնալով ավելի նշանակալի դեր է խաղում միջազգային ասպարեզում, մասնավորապես ամրապնդվող թյուրքական աշխարհում։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևին ուղղված շնորհավորանքում։
«Եղբայրական Ադրբեջանը, իր հմուտ և հաստատակամ ղեկավարության շնորհիվ, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և աամրապնդվող թյուրքական աշխարհում: Չմիավորման շարժման հաջող նախագահությունը, որի անդամ է Բելառուսը, Բաքվին միջազգային հեղինակություն և արժանի հարգանք է ապահովել»,-ասվում է դեկտեմբերի 24-ին Բելառուսի Նախագահի մամուլի ծառայության տարածած շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ գնահատում է Ալիևի հետ «ստեղծված բարեկամական և վստահելի անձնական հարաբերությունները, կառուցողական շփումը և փոխշահավետ համագործակցությունը» և «միշտ հաճույքով է հիշում է նրա հետ հանդիպումները»։
Բելառուսի նախագահը Ալիևին մաղթել է «առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ բազմակողմ և պատասխանատու գործունեության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Չավուշօղլուն արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում
- Հայաստանը չի կարողացել այնպես անել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հարցը դառնա միջազգային օրակարգ. Իսայան
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը