Աքարը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Հունաստանի «սադրիչ գործողությունները»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Հունաստանի «սադրիչ գործողությունները»։ Նրա խոսքերը մեջբերել էր Anadolu լրատվական գործակալությունը, որին էլ հղում է արել «Լենտա ռու»-ն։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Աթենքն անօրինություն է անում», ուստի ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի նման գործողությունները։
«Թուրքիան կողմ է Էգեյան և Միջերկրական ծովերը բարեկամության գոտու վերածելուն։ Հունաստանը պետք է հրաժարվի իր անհաշտ դիրքորոշումից և դասեր քաղի պատմությունից»,-ընդգծել է Աքարը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի դաշինքը, որի կազմում է Թուրքիան, միշտ ուժեղ կառույց է լինելու։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ հայտարարել էր, որ կարող է թուրքական «Թայֆուն» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ուղարկել Աթենք, եթե նրանք «հանգիստ չմնան», ինչպես նաև չփոխեն ռազմական զինանոցն ընդլայնելու իրենց քաղաքականությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությունը խափանելու փորձի մեջ
- Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
- Հունաստանը պատասխանել է Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին
- Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
- Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում ստեղծվում է ամերիկյան ԱԹՍ-ների բազա
- Հունաստանի արտգործնախարարը Տրիպոլիում հրաժարվել է խոսել իրեն դիմավորած Լիբիայի արտգործնախարարի հետ
- Հունաստանը դատապարտել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսին ԹՊԿ-ի դիտորդի կարգավիճակ շնորհելը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան