
Գազայում իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել
Իսրայելի պաշտպանության ուժերի Sky Rider անօդաչու թռչող սարքը ուրբաթ օրը վթարի է ենթարկվել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում։ Այդ մասին իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
«Սքայ Ռայդեր անօդաչու թռչող սարքը վերջերս վթարի է ենթարկվել Գազայի հատվածի հյուսիսում հերթական պլանային գործողության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զինվորականները նշել են, որ «տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա»։
«Միջադեպը կհետաքննվի»,-հավելել են մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի հարակից հատվածին
- Էրդողանը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակել