Բաղդադում Իրաքի և Իտալիայի վարչապետների հանդիպման ժամանակ տեղադրված է եղել Իռլանդիայի դրոշը
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին Բաղդադում հանդիպում է ունեցել իր իրաքցի գործընկեր Մուհամեդ ալ-Սուդանիի հետ՝ Իռլանդիայի դրոշի ներքո։ Տեղի լրագրողներին հետևելով՝ la Repubblica թերթի լրագրողը նույնպես Իրաքի կառավարության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է արարողակարգային ծառայության սխալի վրա։ Միջադեպին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հրապարակված լուսանկարում Մելոնին շփվում է ալ-Սուդանիի հետ ուղղահայաց գծերով եռագույնի ֆոնին, որտեղ նարնջագույն փոխարինել է ավանդական կարմիր գույնին, որն օգտագործում է Իռլանդիայի Հանրապետությունը։
Իրաք կատարած այցի ընթացքում Մելոնին հանդիպել է իտալական զորամիավորման զինծառայողների հետ՝ փորձելով նրանց զինվորական համազգեստը։ Նա ընդգծել է, որ Իրաք կատարած այցն իր առաջին արտասահմանյան այցն էր Եվրոպայից դուրս։ Մելոնին վստահեցրել է, որ Իտալիան աջակցում է Իրաքին ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի շրջանակներում, ինչպես նաև ողջունել է Իրաքի իշխանությունների՝ դեկտեմբերի 25-ը, երբ կաթոլիկ քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը, ազգային տոն սահմանելու որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտարարել են, որ Իրանը պետք է դադարեցնի Իրաքին ավիահարվածներ հասցնելը
- Իտալիայի վարչապետը Մակրոնին մեղադրել է դավաճանության մեջ
- Իտալիայի ֆերմերները Հելոուինի նախաշեմին հայտնել են դդմի բերքի 15%-ով կրճատման մասին
- Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կին է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան