«Հրապարակ». Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում երեկ զավեշտալի միջադեպ գրանցվեց՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Նա արտաքին հետախուզություն ստեղծելու մասին նախագծի վերաբերյալ իր պատրաստած ելույթը հնչեցրեց բոլորովին այլ նախագծի քննարկման ժամանակ. երբ քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է ԱԱԾ մարմիններից, Արշակյանը մոտեցավ ամբիոնին և սկսեց խոսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման կարևորության մասին։
Եվ չնայած դահլիճում քրթմնջոց բարձրացավ, բայց «երջանիկ անտեղյակն» այդպես էլ չհասկացավ պատգամավորների ուրախության պատճառը և ինքնագոհ հեռացավ ամբիոնից։ Որից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհրդարանին զեկուցեց Արշակյանին հուզող նախագիծը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ «մուզիկանտներին» բերեն հյուրանոց
- «Փաստ». Հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում
- «Հրապարակ». Երեք բուհերի միավորման ձախողված փորձից հետո իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին