Ռուս «Ձեդ մարոզը» ժամանել է Երևան
Ռուս «Ձեդ մարոզը» ժամանել է Երևան, շրջել Հանրապետության հրապարակով և շնորհավորել բոլորի գալիք Ամանորը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ռուս «Ձեդ մարոզը» հիացել է գունագեղ և անսովոր Երևանով։ Վելիկի Ուստյուգից ձմեռային գլխավոր կախարդը զբոսնել է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակով՝ Հանրապետության հրապարակով»,- «VKontakte» սոցիալական ցանցի ձմեռային հրաշագործի էջում է նման լուր հրապարակվել:
Նշվում է, որ «Ձեդ մարոզը» զրուցել է անցորդների հետ և շնորհավորել նրանց Ամանորը։
««Ձեդ մարոզը» ոչ միայն զբոսնել է քաղաքի ճարտարապետական գեղեցկությունների միջով, այլև զրուցել է մեծ ու փոքր անցորդների հետ, շնորհավորել բոլորի գալիք Ամանորը և մի քանի լուսանկար արել ցանկացողների հետ»-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս «Ձեդ մարոզը» ապրում է Վոլոգդայի շրջանի Վելիկի Ուստյուգում գտնվող իր առասպելական կալվածքում: Զբոսաշրջիկները գալիս են Ձմեռ պապի կեցավայր էքսկուրսիաների, հանդիպում հեքիաթների հայտնի հերոսների և հենց Ամանորի հրաշագործի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ձմեռ պապն ավարտել է ճանապարհորդությունը՝ մատուցելով ավելի քան 7,6 միլիարդ նվեր
- «Հայ Ձմեռ պապ»-ի նվերները՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան