Սինձո Աբեին սպանողը պիտանի է ճանաչվել դատարանի առաջ կանգնելու համար
Ճապոնիայի դատախազությունը որոշել է հոգեբուժական փորձաքննությունից հետո մեղադրանք առաջադրել նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Աղբյուրները նշում են, որ 42-ամյա Տեցույա Յամագամիի հարցաքննությունը և նրա պնդումներն այն մասին, թե ինչպես է ինքը հրազեն պատրաստել Աբեի վրա կրակելու համար, ստիպել են դատախազներին ենթադրել, որ նա ի վիճակի է կանգնել դատարանի առաջ:
Ավելի վաղ ճապոնական դատարանը երկարացրել էր Յամագամիի կալանքը՝ նրա հոգեկան առողջությունը ստուգելու համար։ Նրա հոգեկան փորձաքննության հիմքով կալանավորման ժամկետը լրանում է հունվարի 10-ին։
Աբեն սպանվել է հուլիսի 8-ին նրա դեմ մահափորձի հետևանքով։ Պարզվել է, որ հարձակվողը Յամագամին է, ոչւ ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ուժերում։ Հարձակվողը կասկածել է Աբեին «Համախմբման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ կապերի մեջ, ինչը, ըստ Յամագամիի, պատճառ է դարձել նրա ընտանիքի կործանմանը: Յամագամի մայրը կանոնավոր նվիրատվություններ է արել կազմակերպությանը։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում նախարարին «կլոնավորել» են և նրա համար ռոբոտ-նմանակ սարքել
- Ճապոնիայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է Աբեի սպանության պատճառով իր հրաժարականի մասին
- Ճապոնիան արգելելու է Պուտինին մասնակցել Տոկիոյում Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է