Սիրիական զորքերը Իդլիբ նահանգում 25 ահաբեկիչ են ոչնչացրել
Սիրիական բանակը Իդլիբ նահանգի արևելքում բախվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հետ։ Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «Ալ Վաթան» թերթը, զինյալները մի քանի անգամ փորձել են թափանցել Տաֆտանազի ռազմական օդանավակայան՝ օգտվելով վատ եղանակային պայմաններից։ Լուրին Անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Նրանց գրոհները հետ են մղվել կառավարական ուժերի կողմից, որոնք թշնամուն կորուստներ են պատճառել Բսարտուն գյուղի մոտ, որտեղ սպանվել է առնվազն 25 ահաբեկիչ։
Պարբերականը նշում է, որ վերջին օրերին նկատելիորեն աճել է «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների ակտիվությունը։ Հինգշաբթի օրը զինյալները ականանետային հարվածներ են հասցրել սիրիական զորքերի դիրքերին Մաարեթ-Մուհոս շրջանում, ինչի հետևանքով զոհվել է երեք զինվոր, ևս չորսը վիրավորվել են։
Դեկտեմբերի 21-ին սիրիական հրետանին մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել հակառակորդին ի պատասխան հյուսիսային ապաէսկալացիայի գոտում հրադադարի բազմակի խախտումների։ Կրակը կենտրոնացել է Կենսարֆում, Ալ-Բարիում, Վիսանում, Մաարետ Նաասանում և լեռնային Ջաբալ ալ-Զավիա շրջանում զինյալների կողմից ամրացված տարածքներին։ Ահաբեկչական կազմավորումները մարդկային ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայում կարող են ազատության մեջ հայտնվել թուրքական ռազմագործողության հետևանքով
- Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի հետ Սիրիայում ցամաքային գործողության հարցում.Միխայիլ Բոգդանով
- Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
- Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում Սերգեյ Վերշինինը
- Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
- Reuters.Թուրքական ուժերը գրեթե պատրաստ են Սիրիայում ցամաքային գործողություններ անցկացնելուն
- Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ