Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Լուրը փոխանցում «ՌԻԱ նովոստի»-ն։
Նախօրեին Փարիզում մի տղամարդ է բերման ենթարկվել, ոը կրակ էր բացել և սպանել երեք քրդի՝ նաև վիրավորելով մի քանի հոգու։ Ուրբաթ կեսօրին մի քանի տասնյակ քրդեր են հավաքվել հրաձգության վայրում։ Այնուհետև հանրահավաքը վերածվել է ոստիկանության հետ բախումների։
Շաբաթ օրը հազարավոր քրդեր կրկին դուրս են եկել Փարիզի Հանրապետության հրապարակ։ Ինչ-որ պահի ամբոխը սկսել է փորձել շրջել անցնող մեքենաները և սկսել ջարդեր կազմակերպել, իսկ ավելի ուշ փակել փողոցները։
«Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխը ցրելու համար»,-ասվում է լրատվական գործակալության հաղորդագրությունում։
Շաբաթ առավոտյան Sputnik ռադիոն հայտնել է, որ Փարիզում քրդերի հետ բախումների ժամանակ որքան էր ավելացել վիրավոր ոստիկանների թիվը։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում երեք քրդի սպանած անձը խոստովանել է, որ հարձակումը նախօրոք էր ծրագրել
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել
- Փարիզում գործադուլ են անում հոգեբուժարանների աշխատողները