Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի բնակիչները բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով: Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
Բողոքի ակցիան նախաձեռնողներից մեկը, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:
«Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասել է Պետրոսյանը:
Դեկտեմբերի 23-ին ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
- Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
- Մենք գերու կարգավիճակին համաձայն չենք, վաղը ժ․15․00-ին հավաքավում ենք հրապարակում․ Արցախցի Սոսե Բալասանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին