Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և իր մեքենաներով 4 ամսական երեխան, ով անհապաղ բուժօգնության կարիք ուներ, Արցախից Լաչինի միջանցքով տեղափոխել է Հայաստան»,- լուրը Panorama.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ երեխան արդեն Հայաստանում է։
Հարցին՝ արդյո՞ք երեխային տեղափոխելու վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նոր էին դիմել, թե ավելի վաղ, ուղղակի նոր էր հնարավոր տեղափոխությունը կազմակերպել, Զ. Ամատունին ասաց. «Մենք հանգամանքները չենք կարող բացահայտ հանրային հարթակում ներկայացնել։ Կարող եմ ասել, որ նմանատիպ հարցերը, ընդհանրապես մեր աջակցության հետ կապված հարցերը քննարկում ենք կողմերի հետ սկսած այս իրավիճակի առաջին օրվանից»։
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», ծանր է։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում
- Արցախցի երեխաների համար լիարժեք սննդի ապահովումն արդեն խնդիր է
- Արցախում 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 13-ը երեխա Արցախից Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն. Շտաբ
- Արցախում 4 ամսեկան երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ԱՆ
- Գորիսում ժամանակավոր հաստատված արցախցի երեխաներից 40-ն առանց ծնողական խնամքի են
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է