Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության առնչությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցի արդյունքներով։
«Ֆրանսիայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և Ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մակրոնը խոսել է նաև մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին բնակչությանը անխոչընդոտ հասանելիություն ապահովելու հրատապության մասին։
«Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի ապահովմանը հետևելու իր մտադրության մասին»,-հավելել են Ելիսեյան պալատից։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Հայաստանը չի կարողացել այնպես անել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հարցը դառնա միջազգային օրակարգ. Իսայան
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Բերձորի միջանցքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան