Միակ պրոհայկական հանգուցալուծումը գտնվում է Երևանում. Վարուժան Գեղամյան
«Միակ պրոհայկական հանգուցալուծումը գտնվում է Երևանում։ Երևանում կլինի ազգային իշխանություն, մենք կունենանք կամք իրականացնելու այդ գործողությունն ու դրա շուրջ կհավաքենք ռեսուրսներ», - Tert.am-ին տված հարցազրույցում ասել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է հանգուցալուծելու Լաչինի միցանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով, հեշտ է ասել՝ «մենք էլ ոչինչ չենք կարող անել, դատապարտված ենք և այլ»։
«Դա պարտվողական թեզ է։ Նույն բանը տարածում են թուրքերն ու ադրբեջանցիները, որ հայեր՝ դուք դատապարտված եք, դուք ոչինչ չեք կարող անել։ Ո՞վ ասաց, որ ոչինչ չենք կարող անել։ Գուցե պատճառը, որ ոչինչ չենք կարող անել, այն է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր բոլորի ռեսուրսները հավաքելու, ունակ չե՞ն դա անելու։ Կարծում եմ, որ միայն դա է պատճառը»,- ասել է Վարուժան Գեղամյանը։
Նա նշել է, որ պատերազմն ու կռիվն այսօր հանրային դիսկուրսում պետությունը, դե ֆակտո իշխանությունները հավասարեցրել են պարտության, այսինքն անխուսափելիորեն ցանկացած բախում հավասար է պարտության։
«Այդպես չէ։ Ո՞վ ասաց, որ պատերազմը պարտություն է, ո՞վ ասաց, որ ռազմական գործողությունների դիմելն անպայման պարտություն է ենթադրում։ Բնավ ոչ։ Այո, մեկ անգամ պարտվեցինք, բայց պարտվել են իրենք, ոչ թե հայկական պետությունը, հայկական բանակը։ Ակնհայտ են չէ՞ եղել թերացումները, այլ հնարավոր վարկածների մասին չեմ խոսում»,- ասել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու հետ
- Պետդումայում խոսել են Լաչինի միջանցքն ուժով ազատելու հետևանքների մասին
- Ջո Բայդենի խորհրդականը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Տիգրան Քոչարյան. Շատ մեծ ճնշում է բանեցվում արևմուտքի կողմից Հայաստանի վրա, որպեսզի այն դառնա երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այն, որ Ռուսաստանում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում, փաստ է
- Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք և այնտեղ սելֆիներ անում, կամ ժապավեն կտրում. Էռնեստ Ավանեսովը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան