Փարիզում երեք քրդի սպանած անձը խոստովանել է, որ հարձակումը նախօրոք էր ծրագրել
Փարիզի 10-րդ թաղամասում հրաձգության համար, որին զոհ են գնացել երեք քուրդ ակտիվիստ, ձերբակալվածը խոստովանել է, որ ծրագրել է հարձակվել քրդական համայնքի վրա: BFMTV-ն է հրապարակել այդ լուրը։
Հաղորդվում է, որ կրակողը ոստիկանությունում խոստովանել է, որ ցանկացել է հարձակվել քրդական համայնքի վրա: Տղամարդը հարցաքննության ժամանակ իր գործողությունները բացատրել է նաև ռասայական ատելությամբ։
Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ էր բացել Փարիզի 10-րդ շրջանի քրդերի մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում, նրան բերման են ենթարկել։ Ըստ Agence France-Presse-ի՝ նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է սպանության երկու փորձով՝ 2016 և 2021 թվականներին։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետևանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսը միջին ծանրության վնասվածքներ ունեն։ Ինչպես «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչը, սպանվել է երեք քուրդ ակտիվիստ։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության գործով։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել
- Փարիզի փողոցներից մեկում կրակ բացած տղամարդուն ձերբակալել են